copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:12 05-01-2024

Թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, 62%-ը՝ 0-18 տարեկան երեխաներն են. Ռոմելլա Աբովյան

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ կա: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Ըստ նրա՝ սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,1 անգամ։

Համաճարակաբանության վարչության պետի տեղեկացմամբ՝ հիվանդացության դեպքերի 76 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներն են:

«Նվազել է հոսպիտալացվածների թվաքանակը. Նախորդ շաբաթվա համեմատ ունենք 16 տոկոսով ցածր հոսպիտալացվեր ցուցանիշ: Վերակենդանացման բաժանմունք դիմելության ցուցանիշը ևս 8 տոկոսով նվազել է»,- նշեց նա:

Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ վերջին 14 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 123 դեպք, որը նախորդ 14 օրվա համեմատ նվազել է 7 դեպքով:

«Թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-ից 18 տարեկան երեխաներն են»,- փաստեց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ