copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:43 04-01-2024

Բարբարոսություն կենդանու նկատմամբ․ շան բերանում պայթուցիկ են պայթեցրել

Կառավարման հոգեբան Հասմիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ահազանգելով, որ երեխաները շան բերանում պայթուցիկ են պայթեցրել։

«Հաջորդ անգամ, երբ տեռորի ենթարկեք կենդանիներին ու կենդանասերներին, հիշեք, որ ինչ֊որ թափթփուկների երեխաներ շան բերանում պայթուցիկ են պայթեցրել։ Սա գիտե՞ք ինչա նշանակում, որ իրենք շներից հեչ էլ չեն վախում, որ շունն էնքան մարդամոտա եղել, որ չի էլ կասկածել վտանգի մասին ու որ շունը էդ թափթփուկների 2000 դրամ խնայելու ու ժամանակին պահպանակով սեքս չանելու արդյունքում կարա սատկի։ Կենդնու խեղճ հայացքը սրսափելիա ուղղակի` հոգիդ տակնուվրայա անում։

Հարգելի սիրելիներ, եթե ուզում եք զարգացած պետություն, անշուն փողոցներ, գործող օրենքներ, կա՛մ ժամանակին պհպանակի ճար արեք, կա՛մ ձեր երեխաներին օրինապահ ՄԱՐԴ դաստիարակեք։

Թե չէ սենց տիղմի մեջ էլ ապրելու ենք ձեզ նմանների պատճառով։

Հ.Գ. Հիմա էլ, թե գցել են գետնին, շունն ինքնա կերել էդ պայթուցիկը։ Մի տեսակ չեմ պատկերացնում շուն, որ առանց հոտոտելու որևէ բան ուտի, բացի էդ` կարողա՞, ամեն դեպքում, պետությունում ենք ապրում ու մի օր շատ մեծ անակնկալի գանք, երբ ի վերջո որոշեն արգելել էդ պայթուցիկների ազատ վաճառքը` էն էլ անչափահասներին»,- գրել է նա։

Խնդրին անդրաձարձել է նաև իրավապաշտպան Մարինա Պողոսյանը․ «Ամեն օր հանդիպում ենք կենդանիների նկատմամբ դաժանագույն վերաբերմունքի, հասկանում եք չէ՞ որ մոտ ապագայում էս ստահակները նույնը անելու են երեխաների և ծերերի հետ։

Որևէ մեկը չի ստիպում, որ բոլորը դառնան կենդանասեր, սակայն ծնողների սակավամտության և ժլատության արդյուքում աշխարհ եկած այն մանյակը, որ կենդանի շան բերանում տեղադրել է պայթուցիկ, օգտվելով վերջինիս վստահությունից, անհապաղ պետք է գտնվի և մեկուսացվի։ Կամերաների և պարեկների նման քանակի դեպքում ասել թե չի գտնվում , հավասարազոր է ասել, որ այս ամենը արվում է հատուկ բանական մարդկանց մի մասին կաթվածի հասցնելու, իսկ մյուս մասին երկրից քշելու համար։

Անիծվի անողը, անողին ծնողը, անողին սատարողը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին