copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:51 04-01-2024

Կրոնափոխություն կամ ուզուրպացիա. ինչու արգելափակեցին Վեհափառին

Կառավարությունը չէր համարձակվի գրոհել եկեղեցու վրա, եթե ընդդիմությունը պասիվ չլիներ։ Ասում են, թե ՔՊ-ն մտադիր է ժողովրդին կրոնափոխ անել։ Մյուսներն էլ ենթադրում են, թե ուզում են հեղաշրջել եկեղեցին և նոր կաթողիկոս ընտրել։

Չինական հեղափոխությունից հետո արգելվել էին կրոնական գաղափարախոսությունները։ Միայն Մաո էին կարդում։ Փոքրիկ, կարմիր կազմով գրքույկը մարդկանց միակ հոգևոր սնունդն էր։ Խորհրդային բռնազավթման շրջանում Լենին, Ստալին էին պաշտում։ Արգելված էին եկեղեցու հայրերի հրապարակային ելույթները։ Նրանք հալածվում էին, աքսորվում, սպանվում։ Ներկայում Նիկոլ Փաշինյանի խոսքին հավատացողների քանակը բավարար է նոր կրոն տարածելու համար։ Հանրության վարքաբանության վերաբերյալ Փաշինյանի ասածները կարող են համարվել կրոնափիլիսոփայության հիմունքներ։ Իսկ երբ ՔՊ-ն կպարտվի ընտրություններում, այդժամ կվերակազմավորվի որպես կրոնական կազմակերպություն ու չի հալածվի ժողովրդավար իշխանության կողմից։

Երկրորդ սցենարի դեպքում անհրաժեշտ կլինի հավաքագրել նիկոլական հոգևորականների, երկպառակություն հրահրել եկեղեցու ներսում։ Եթե եկեղեցին չուզենա ընտրություն անցկացնել, ապա հավաքագրված նիկոլական հոգևորականներն ու համայքների ներկայացուցիչները, ենթադրաբար․ ինքնագլուխ կինքնակազմակերպվեն, իրենց սրտի հոգևորականին կաթողիկոս կհռչակեն և կուզուրպացնեն Մայր Աթոռը, որպեսզի ՔՊ-ն հակաքրիստոնեական, հակաքաղաքակրթական, հակահայկական որոշումներ ընդունելուց առաջ չմտածի, թե կաթողիկոսը նրանց կբանադրի։

Ասում են նաև, թե փորձելու են եկեղեցուն բերել հարկային դաշտ։ Վեհափառի եթերն արգելելու արդյունքում եկեղեցու հետևորդների թիվը կտրուկ աճել է։ Ուստի առաջիկայում ավելի շատ մարդիկ ավելի գումար կթողնեն եկեղեցում։ Իսկ աշխարհիկ իշխանություններն, օգտվելով այս ակտիվությունից, հարկեր կսահմանեն, եկեղեցի մտնող գումարների մի մասը կգանձեն։ Ենթադրաբար, առաջիկայում ՔՊ-ական պատգամավորը օրակարգ կբերի կրոնական կազմակերպությունների հարկային և սոցիալական պարտավորությունների մասին նախագիծ, որով եկեղեցուն կպարտադրեն հարկեր վճարել և նվիրատվություններ կատարել ՔՊ-ական ծրագրերին։

Եկեղեցու դեմ գրոհները հաճախացել են, քանի որ հոգևորականներն ակտիվ մասնակցում են հանրային բանավեճերին, ներկայացնում քրիստոնյա ժողովրդի դիրքորոշումը քննարկվող առարկաների վերաբերյալ, մասնավորապես՝ պատմության դասագրքի և սուրբծննդյան ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ։ ՔՊ-ական իշխանությունն էլ փորձում է ճնշել ընդդիմախոսներին՝ անկախ նրանց հանրային դիրքից ու վաստակից։ Իր դեմ կազմակերպված գրոհները հետ մղելու համար եկեղեցին կարող է «ձիով քայլ» անել՝ ՔՊ-ական իշխանությանը հանդիմանել ռուսական հետաքրքրություններ սպասարկելու, այսինքն՝ ապազգային կուրսի համար։Անկախական դիրքավորման պարագայում եկեղեցուն կաջակցեն ժողովրդի մեծ մասը, ազատ, քրիստոնեական, ժողովրդավարական երկրները, միջազգային քրիստոնեական հանրությունը։

Պարզ ասած՝եկեղեցու դեմ գրոհելը, մասնավորապես՝ Վեհափառին եթերազրկելն, ինքնին ապազգային երևույթ է։ Հարկ է գիտակցել, որ եկեղեցին ու կառավարությունը պետություն-հայրենիքի աշխարհիկ ու հոգևոր սյուներն են, պիտի սևեռվեն ազգային շահերի վրա, չպիտի փորձեն կոտրել իրար, որ տանիքը փուլ չգա ժողովրդի գլխին։ Ցավոք, այս ըմբռնումն այսօր չկա։ Իսկ դիմակայությունը հիշեցնում է Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթը՝ «Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
17:11 Շվեդիան ավիացիա է կիրառել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով