Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:16 03-01-2024

Գյումրիում վարձակալած բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի․ կինը հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Գյումրու շտապ բուժօգնության կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, իսկ մի կնոջ անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Գևորգ Ծ․-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Անահիտ Պ․-ն։

Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ
11:49 Քաղաքացին ապտակեց ոստիկանին․ լարված իրավիճակ՝ Կառավարության դիմաց