Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:23 03-01-2024

ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Kia-ն ու Mazda-ն. վարորդները հոսպիտալացվել են. shamshyan.com

Դեկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հովիկ Պետրոսյանի վարած Kia մանկիշի և 25-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Հ. Պետրոսյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: