copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:42 02-01-2024

Հրվ․ Կորեայում անհայտ անձը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա և դանակով հարվածել նրա պարանոցին

Հարավայի Կորեայում անհայտ անձը հարձակվել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության նախագահ Լի Չժե Մյոնի վրա՝ դանակով հարվածելով քաղաքական գործչի պարանոցին։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Պուսան քաղաքում զանգվածային միջոցառման ժամանակ։
Գործակալության հաղորդմամբ՝ քաղաքի նոր օդանավակայանի շինհրապարակում շրջայցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհայտ անձը մոտեցել է Լի Չժե Մյոնին ինքնագիր խնդրելու, սակայն անսպասելի 20-30 սանտիմետրանոց դանակով հարվածել է նրա պարանոցին։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ հարձակվողը կրել է թղթե թագ՝ «Ես Լի Չժե Մյոնն եմ» գրությամբ։

Հարձակումն իրականացրած անձը տեղում ձերբակալվել է։ Հանցագործության դրդապատճառները չեն հաղորդվում։

Միջադեպից հետո քաղաքական գործչին շտապ տեղափոխել են Պուսանի ազգային համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ ուղղաթիռով տեղափոխել են Սեուլ։ Հաղորդվում է, որ նա կվիրահատվի։ Ենթադրվում է, որ հարձակման հետևանքով Լիի պարանոցի հատվածում երակներ են վնասվել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում