Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:01 01-01-2024

Ծեծկռտուք՝ «Արմենիա ԷԹՓ» բարեգործական հիմնադրամի աշխատակիցների ու ռեստորանի մատուցողի միջև. shamshyan.com

Դեկտեմբերի 28-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում գործող ռեստորանային համալիրներից մեկի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ոստիկանները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում գործող «Մոնտանա» ռեստորանում ակումբի հաճախորդներ, Երևանի բնակիչներ 24-ամյա Սեպուհ Ն․-ն, 29-ամյա Եփրեմ Հ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Գևորգ Զ․-ն, 30-ամյա Վահան Վ․-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գնել Պ․-ն և Երևանի բնակիչ 33-ամյա Ալեքսանդր Մ․-ն վիճաբանել են Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ի հետ, որտեղ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածել միմյանց։

Ըստ տեղեկության՝ Հովհաննես Մ․-ն աշխատում է նշված ակումբում՝ որպես մատուցող, իսկ մյուս բոլոր անձինք աշխատում են «Արմենիա ԷԹՓ» բարեգործական հիմնադրամում։

Վիճաբանության պատճառը եղել են հաշվի վճարման հետ կապված խնդիրները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ