copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:53 01-01-2024

Ցեղն է մեր ապավենը․ այսօր հզոր հայորդու՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է

Հունվարի 1-ը ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է, մարդու, ում համար հայրենիքը բարձր էր ամեն ինչից՝ մարդկային թուլություններից, սեփական անձից․․․

Այս օրհասական օրերին, երբ Արցախը կորսված է, կասկածի տակ է դրված Սյունիքի անվտանգությունը, տեղին է վերհիշել Նժդեհի խիզախումը, որը փրկօղակ դարձավ Սյունիքի համար։

Ըստ 1920 թ․ օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի՝ Զանգեզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին Կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և միայնակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացել և գործի է դրել Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թ․ օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտ են արել Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։



Անհավասար մարտեր մղելով գերակշիռ 11-րդ Կարմիր բանակի դեմ մինչև 1921 թ․՝ նա լքել է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո միայն, ըստ որի՝ Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։

Նժդեհը հեղինակել է «ցեղակրոնություն» հասկացությունը։ Ցեղակրոն լինել, ըստ Նժդեհի, նշանակում է կրել անհատի մեջ ցեղը, նրա որակները, բարոյականը, կրել այն ամեն ցեղային-հայկականը, որն առկա է հայոց պատմության ողջ ընթացքում․ «Ցեղակրոն է նա, ով ապրում է ցեղորեն՝ ցեղի կյանքով և ցեղի համար»:

Ցեղակրոնությունն ավելին է, քան պարզապես հայրենապաշտությունը։ Հավատալ ցեղին նշանակում է ունկնդիր լինել նրա ձայնին, հաղորդակցվել նրա հետ, հաղորդակից լինել նրա ուժին և հանճարին, նրա ցավին ու հրճվանքին, դժբախտություններին ու մեծագործություններին, այսինքն՝ լինել ցեղահաղորդ։ Ցեղահաղորդությունը վտանգի պահին ցեղի ձայնը, մռնչոցը լսելու ու դրան հետևելու կամքն է։ Հաղորդակից լինել ցեղին նաև նշանակում է նրանով որոշել սեփական երջանկությունն ու ազատությունը։



Ցեղակրոնության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունքներ՝ մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք և մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ։

Ցեղակրոնությունը գերագույն սրբություն է ճանաչում և հռչակում Ցեղը։ Ցեղակրոնության էական մասն է կազմում ցեղապաշտությունը. պաշտամունքը ցեղի որակների, արժեքների ու սրբությունների։ Գոյություն ունի 7 պաշտամունք՝ հայրենապաշտություն, արյան պաշտամունք, լեզվի պաշտամունք, զոհապաշտություն, նախնիապաշտություն, ուժապաշտություն, առաջնորդապաշտություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից