copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 23:55 28-12-2023

Ռուսաստանը Հայաստանին չի մեղադրում վեկտոր փոխելու մեջ` հասկանալով, որ Հայաստանն անկախ պետություն է. Կոպիրկին

Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերաձևակերպվում է` չնայած ՀՀ վարչապետի հավաստիացումներին, որ Երևանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը։

Tert.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքերը Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության ակտիվացման մասին։

Կոպիրկինը նշում է, որ ռուսական կողմն այդ վերաձևակերպումը տեսնում է այլ կենտրոնների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մեջ, ինչը, իհարկե, վատ չէ։

«Ռուսաստանին, սակայն, մտահոգում է այն, որ հավաքական Արևմուտքը և ԱՄՆ-ն Ռուսաստանին հռչակել են իրենց ռազմավարական մրցակից և նույնիսկ թշնամի, ինչի մասին խոսում են որոշ պաշտոնյաներ:

Եվ այստեղ շատ պաշտոնյաներ բացահայտորեն առաջ են տանում իրենց գիծը` խթանելով համագործակցությունը Ռուսաստանի դեմ պայքարի ոգով։ Եթե այդ տեսանկյունից են դիտարկվում Արևմուտքի հետ հարաբերությունները, ապա Ռուսաստանը կրկնակի զգուշավոր է վերաբերվում դրան»,- նշեց դեսպանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը տեսնում է, որ Արևմուտքի նպատակը Ռուսաստանի դեմ պայքարելն է բոլոր ճակատներով` լինեն դա Հարավային Կովկասը, թե այլ տարածաշրջաններ։

«Ռուսաստանը Հայաստանին չի մեղադրում արտաքին քաղաքական վեկտորի ինչ-որ փոփոխության մեջ` հասկանալով, որ Հայաստանն անկախ պետություն է և իրավունք ունի որոշելու իր քաղաքականությունը»,– նշեց Կոպիրկինը։

Դեսպանը շեշտեց` անհանգստությունը նորմալ է` հաշվի առնելով Արևմուտքի կողմից Ռուսաստանին պարտադրված առճակատումը։ Դիվանագետն ընդգծեց, որ այդուհանդերձ, ՌԴ–ն շարունակում է Հայաստանին դիտարկել որպես ռազմավարական դաշնակից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ