copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:52 28-12-2023

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 10 ավտոմեքենաներ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ 12 շենքի հարևանությամբ բախվել են 2 Mazda , 2 Honda, Nissan, Mitsubishi, Mercedes, BMW, Kia և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված մի քանի ավտոմեքենաներ եղել են կայանված։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառը եղել է Սասունցի Դավիթ և Բուռնազյան փողոցների խաչմերուկում՝ ճանապարհի դիտահորի հարևանությամբ փոսային նստվածքը, իսկ հավաքված քաղաքացիներն էլ ասում էին, որ տևական ժամանակ է, ինչ խնդիրն առկա է ու հաճախակի է նման նստվածքի պատճառով ստեղծվում վթարային իրավիճակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին