copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:38 28-12-2023

Ադրբեջանը հայտարարում է, որ առաջարկել է պետական սահմանին Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում անցկացնել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պետական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպելու առաջարկ են արել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Բայրամովն այս մասին հայտարարել է ասուլիսում:

«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները կարող են հանդիպել պետական ​​սահմանին։ Մենք արել ենք այս առաջարկը: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում կամ Հայաստանում հանդիպում անցկացնելուն, ապա՝ ինչո՞ւ ոչ։ Վաղ, թե ուշ դա պետք է լինի»,- ասել է Բայրամովը:

Նա տեսակետ է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը չպետք է պատանդ դառնա երրորդ երկրների համար:

Բայրամովը նշել է նաև, թե Երևանի և Բաքվի միջև դեռևս կան տարաձայնություններ խաղաղության պայմանագրի հարցում, սակայն դրանց թիվը էականորեն նվազել է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից