Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 27-12-2023

Ավելացնելու ոչինչ չունեմ․ ՀՀԿ-ն չի հստակեցնում, թե երբ փողոցային պայքար կնախաձեռնի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերահաստատում է, որ գործող իշխանություններին հեռացնելու ճանապարհին առաջնային գործիք է համարում փողոցային պայքարը։ Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Oragir.News-ը Մամիջանյանից հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ն վերսկսելու իր փողոցային պայքարը և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ի՞նչ հավակնություններ է ներկայացնելու, սակայն պատգամավորը հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել։ Նա նշեց, որ նախօրին կայացած մամուլի ասուլիսում այս թեմային անդրադարձել է, և ավելացնելու ոչինչ չունի։

Նշենք, որ Հայկ Մամիջանյանն ասել էր, որ ՀՀԿ-ն այս հարցում իր ծրագիրն ունի, սակայն Արցախի շուրջ տեղի ունեցած իրադաձությունների հետևանքով այն խաթարվել էր։ Նրա խոսքով՝ իրենց համար փողոցային պայքարից բացի այլ գործիք կիրառելն անհասկանալի է։

«Մեր գործընկերները գիտեն մեր ծրագրերի մասին։ Ուրախ կլինենք, եթե բոլորը մեզ աջակցեն, ինչպես նախկինում աջակցել ենք այլ քաղաքական ուժերի գործընթացներին։ Բայց եթե նույնիսկ մենակ մնանք, մենք, այնուամենայնիվ, կավարտենք մեր առաքելությունը»,- ասել էր նա։

Բացի այդ, Հայկ Մամիջանյանը հերթական անգամ շեշտել էր, որ համաձայն չէ արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին։ «Ես հույս ունեի, որ 2021 թվականը դաս կլինի նրանց համար, ովքեր ասում են դա։ Արտահերթ ընտրությունների հավանականությունը կապված է ոչ թե Փաշինյանի, այլ նրա տերերի ցանկությունների հետ, որոնք, եթե նրանից հիասթափվեն, կստիպեն ընտրություններ անցկացնել»։

Ընդդիմադիր պատգամավորը հավելել էր նաև, որ ընդդիմության գործողությունները համարվում են ձախողված, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարում է։ «Եթե բոլորի օրակարգում լինի իշխանություն փոխելու հարցը, ոչ թե իշխանության գալու հարցը, ապա շատ արագ կարելի է հասնել գործող ռեժիմի հեռացմանը»,- եզրափակել էր նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին