Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:23 27-12-2023

Թմրանյութ՝ կարտոֆիլի խյուսի մեջ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, զննության են ենթարկել կալանավորված անձ Դ․Ք․-ի անվամբ քաղաքացի Ս․Խ․-ի կողմից բերված հանձնուքը։

Զննությամբ ծառայողները հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բյուրեղանման զանգվածներ՝ հայտնում են ՔԿ ծառայությունից։

Ավելի ուշ՝ ժամը 13։00-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները, դարձյալ օպերատիվ տեղեկությունների իրացմամբ, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Ս․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Յ․-ին։

Արդյունքում՝ վերջինիս գուլպայի միջից հայտնաբերվել է ռետինե փաթեթ, որում առկա են եղել AN627 գրառմամբ 77 հատ սպիտակ, ամբողջական դեղահաբ, նույն դեղահաբի կտորներ, ինչպես նաև՝ 1,6 գրամ ընդհանուր քաշով, թմրամիջոցի նմանվող, բաց դարչնագույն փոշեզանգված։

Քաղաքացիները ձերբակալվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան