Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:05 25-12-2023

Ում պետք է դիմեն ԱՀ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունները Հայաստանում աշխատելու համար

Արցախի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման նպատակով։

Դեկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել 3 օրենքում կատարված փոփոխությունները.

1. ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-374-Ն, 2023թ․).

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186706

2. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (ՀՕ-375-Ն, 2023)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186702

3. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (ՀՕ-376-Ն, 2023թ․)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186707

Համաձայն այդ կարգավորումների՝ ԼՂ կազմակերպությունները կարող են պարզ ընթացակարգով ստանալ պետական գրանցում, ապա դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ պատասխանատու մասնագետի ներդիրով նոր լիցենզիա ստանալու համար։ Ստացված լիցենզիան գործելու է մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը՝ կապված քաղաքաշինության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններով ոլորտի կազմակերպությունների և մասնագետների համար սահմանված անցումային ժամանակաշրջանի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն։

Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանալու։

ԼՂ կազմակերպությունները կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն դիմում և կցեն համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի՝ պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաև կարող են ներկայացնել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն (վարչության պետ Նշան Մարտիրոսյան)՝ հետևյալ հեռախոսահամարներով․ 011 621 730, 011 621 761, 011 621 763 և 011 621 766:

Խորհրդատվության նպատակով կարող եք այցելել նաև ԱՀ քաղաքաշինության նախարարության գրասենյակ, ք. Երևան, Հալաբյան 31 հասցեով:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար