Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:32 25-12-2023

Հունգարիան մտադիր չէ hունգարացիների գումարները տալ Ուկրաինային․ Օրբան

Հունգարիային չի բավարարում Եվրամիության բյուջեի հաշվին Ուկրաինային ֆինանսական օգնության ընդլայնման տարբերակներից ոչ մեկը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը։

Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, հավելել՝ կառավարությունը մտադիր չէ Ուկրաինային տալ հունգարացիների գումարները:

Նրա խոսքով՝ Հունգարիան նախկինի պես առարկում է բյուջետային փոփոխությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։

Օրբանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինային անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել, սակայն Եվրամիության երկրները դրա համար պետք է ֆինանսավորման արտաբյուջետային աղբյուրներ գտնեն։