copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 19:18 24-12-2023

Իր լռելու մեջ անշուշտ ասպետ էր, նաև խոսելու մեջ էր ասպետ․ Լևոն Ներսիսյանի ծննդյան օրն է

«Պարապ բաներին տրվողը չէր: Իր լռելու մեջ անշուշտ ասպետ էր, նաև խոսելու մեջ էր ասպետ: Եվ այդ ասպետականությունը ամբողջ կյանքի ընթացքում կարմիր թելի պես տարավ: Մտքի ասպետ, հոգևոր ճանապարհ անցնելու ասպետ նրանց համար, ովքեր հավատում էին, թե կարելի է չծախվել սիստեմին, չծախվել ուժին, չծախվել ստին: Եվ ինքը դրա առաջնորդն էր մի քանի սերնդի համար»,- այսպես է բնութագրել Լևոն Ներսիսյանին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Այսօր գրականագետ, գեղագետ, դերասան Լևոն Ներսիսյանի ծննդյան օրն է։



Բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել դառնալու մեծագույն վարպետի ուսանողը, պատմում են այն մասին, թե ինչպիսի լեփ-լեցուն լսարաններում էին անցնում նրա դասախոսությունները:

Դրանք բաց չէին թողնում ոչ միայն Մայր բուհի, այլև մյուս բուհերի ուսանողները, քանի որ Լևոն Ներսիսյանի դասախոսություններն իսկական ներկայացումներ էին՝ հագեցած արժեքավոր տեղեկություններով և միայն իրեն բնորոշ մատուցման բարձր արվեստով:



«Ասում են՝ մարդը Homo Sapiens է, այսինքն՝ բանական արարած: Հիմա հարց տամ ձեզ՝ իսկ ապուշնե՞րը, ապուշները, ի՞նչ է, մարդ չե՞ն: Մարդ են… Իբր թե բանականությունը տարբերում է մարդուն անասնական աշխարհից. շատ թեական պատասխան է: Ասում են՝ մարդը տարբերվում է ուրիշ դասերից զգացմունքներով: Իբր մարդը սիրել գիտի, ատել գիտի, իբր անասունը չգիտի: Մինչդեռ ի՞նչ սեր, երբ մարդիկ հազարամյակներով իրար կոտորել են, դավաճանել են, իսկ այնքան կան լավ գազանիկներ, որոնք երբեք ոչինչ իրար չեն արել…»,-այսպիսին էին Լևոն Ներսիսյանի խոհերը մարդու էության մասին։



Ժամանակակիցները պատմում են՝ մի անգամ մի մուրացիկ է մոտեցել, ընկերներից մեկը փորձել է գումար տալ։ Լևոն Ներսիսյանը չի թողել։ Ձեռքը հանգիստ տարել է գրպանը, մեկ ռուբլի հանել, հավանաբար վերջինը, մեկնել նրան ու արտիստական իր գեղեցիկ ու ազդեցիկ ձայնով բարձր-բարձր ասել․

-Վերցրու, բայց լավ իմացիր թշվառակա՜ն, աշխարհում պիտի հայ մուրացիկ չլինի…

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր