copy image url
Ավելին 2 տարի առաջ - 16:32 23-12-2023

Շուտով կիմանանք, թե ինչ եղանակ է սպասվում 100 տարի հետո՝ այս օրը

Շատ շուտով արհեստական բանականությունը կկարողանա ճշգրիտ կերպով կանխատեսել եղանակը՝ 100 տարվա համար։ Հնդկաստանը փորձարկում է արհեստական ինտելեկտը (AI)՝ կլիմայական մոդելներ ստեղծելու համար՝ բարելավելու եղանակի կանխատեսումը։

Գլոբալ տաքացումը Հնդկաստանում վերջին տարիներին առաջացրել է եղանակային համակարգերի ավելի ինտենսիվ բախումներ՝ ավելացնելով եղանակային էքստրեմալ իրադարձությունները, որոնք գիտության և շրջակա միջավայրի անկախ կենտրոնի գնահատմամբ այս տարի մոտ 3000 մարդու կյանք են խլել:

Եղանակի կանխատեսումը հատկապես կարևոր է այն երկրներում և տարածքներում, որտեղ այգեգործությունը առաջնային դեր ունի։ Օրինակ՝ Հնդկաստանում շատերը աղքատ են և եկամուտի միակ աղբյուրը բրնձի և շաքարեղեգի մշակումն է։ Ճշգրիտ կանխատեսելով մոտակա ամիսների եղանակը՝ հնարավորություն կտա ավելի շատ բերք ստանալ։