copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 16:16 23-12-2023

Կալիֆոռնիայում ծնողների աչքի առաջ 4-ամյա հայ երեխայի են գնդակահարել

Դեկտեմբերի 19-ին Կալիֆորնիայում ողբերգություն է տեղի ունեցել։ Ծնողների աչքի առաջ հանցագործը կրակելով սպանել է չորսամյա Գոռ Ադամյանին։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է NBC News-ը։

Նշվում է, որ 19:30-ի սահմաններում ընտանիքը ուղևորվել է Սիեռա Հայվեյ և Ջեյ Ուեսթ պողոտա՝ մթերային գնումներ կատարելու համար, երբ կասկածյալ վարորդը կտրել է նրանց ճանապարհը, այնուհետև սկսել հետապնդել նրանց:

Երբ Գոռ Ադամյանի հայրը, կասկածելով սկսել է մեքենան դանդաղ վարել, հետապնդող վարորդը մոտեցել է մեքենային և սկսել կրակել: Գոռը, որը նստած էր հետևի նստատեղին, վիրավորվել է մարմնի վերին հատվածում արձակված կրակոցից: Նրա հայրն ու մայրը, ովքեր մեքենայում էին, նրան անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Իրավապահները սպանության կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա Բայրոն Բերխարտին:

Ըստ իրավապահների, հանցագործը վարելու մրցավաքզքով է զբաղված եղել։ Ընտանիքին աջակցելու համար առցանց դրամահավաքի ժամանակ ասվում է, որ Բուրխարտը կտրել է Ադամյանների մեքենայի դեմը, հետապնդել փողոցներով, այնուհետև սկսել է կրակել:

Նա ութ կրակոց է արձակել մեքենայի մեջ։ Երեխային տեղափոխել են մոտակա հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Բուրխարտը դատարանի առաջ կկանգնի հունվարի 22-ին: Եթե մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում