Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:45 23-12-2023

Արարատի մարզում 1.5-ամյա երեխան 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Դեկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պարանոցի և կրծքավանդակի 1-ին և 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 1.5-ամյա Արամ Գ-ն է, ով նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում իրենց տանը՝ սեղանին դրված եռացրած թեյի բաժակը պատահաբար իր վրա է շրջել, ինչի հետևանքով այրվածք է ստացել:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի