Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:35 22-12-2023

Արցախի ԱԺ-ն գործելու է. լռությունն ու անգործությունը կարող են վնասել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Մետաքսե Հակոբյան

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

Oragir.News-ը կապ է հաստատել ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ քայլեր են հաջորդելու ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանի հայտարարությանը։ Պատգամավորի խոսքով՝ ոչ ոք Արցախի Հանրապետութունը լուծարելու իրավասություն չունի։ Նույնպես՝ ոչ ոք Արցախի Ազգային ժողովը չի կարող լուծարել։

«ԱՀ ԱԺ-ն կարող է միայն ինքնալուծարվել, որը ոչ մի պարագայում տեղի չի ունեցել և հավաստիացնում եմ՝ չի էլ կարող ունենալ։ Ավելին, պիտի ևս մեկ անգամ փաստել, որ Արցախի Ազգային ժողովը գործել է, գործում է ու գործելու է։ Մեկ անգամ արդեն արտահերթ նիստ ենք արել, անընդհատ հավաքվում ենք, քննարկումներ ենք կատարում։ Օրերս էլ ԱՀ ՄԻՊ-ը, ԱԺ նախագահի պաշտոնակատարը  պատգամավորների հետ, այցելել ենք անձնագրային բաժիններ՝ փորձելով լուծում տալ մեր հայրենակիցների խնդիրներին»,- Oragir.News-ի հետ զրույցում մանրամասնեց Մետաքսե Հակոբյանը։ Վերջինս չի կիսում շրջանառվող այն թեզը, թե նման քայլով կվնասեն ադրբեջանական գերության մեջ գտնվող արցախցի պաշտոնյաներին։ Ավելին, պատգամավորը համոզված է, որ հենց մեր լռությունն ու անգործությունը կարող են վնասել Բաքվի բանտերում ռազմաքաղաքական վերնախավին ու մյուս հայրենակիցներին։

«Քանի որ ՀՀ իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ սատարում են Ադրբեջանի իշխանություններին, ուստի պետք է գործել ակտիվ»,- համոզված է Մետաքսե Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել