copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:30 22-12-2023

ՄԻՊ-ը քննարկել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման հիմնախնդիրները

Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից դեկտեմբերի 21-ին կազմակերպվել է քննարկում «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման հիմնախնդիրները» թեմայով։

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ դատախազության, ՆԳՆ Ոստիկանության, հոգեկան առողջության կենտրոնների, իրավասու պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ։

Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները տարբեր դիտանկյուններից։

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին վերաբերելի խնդիրների շուրջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ունի արդյունավետ և ակտիվ համագործակցություն տարբեր պետական մարմինների, հոգեկան առողջության կենտրոնների, հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ իրավասու գերատեսչությունների հետ։ Ցավոք, դրա հետ մեկտեղ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք բերում են այնպիսի իրավիճակի, որ մենք ունենում ենք մարդու իրավունքների պաշտպանության ոչ լիարժեք համակարգ»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս քննարկման շրջանակում ընդգրկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին առնչվող բոլոր ոլորտները և պատասխանատու մարմինները, քանի որ առկա խնդիրները պետք է ուսումնասիրվեն համալիր, տարբեր տեսանկյուններից, որպեսզի հնարավորություն լինի նախանշել լուծման արդյունավետ ուղիներ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը,

մասնավորապես՝ համայնքահեն ծառայությունների ապահովումը, ոլորտի միասնական քաղաքականության անհրաժեշտությունը, հոժարակամ և ոչ հոժարակամ բուժմանն առնչվող խնդիրները, բժշկակական բնույթի հարկադրանքի միջոցների և զսպման մեխանիզմների կիրառումը, հոգեբուժական հաստատություններում առկա ոչ բավարար պահման պայմանները, գերբնակեցումը, ժամկետանց դեղորայքի կիրառումը և մի շարք այլ հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումների և սոցիալական երաշխիքների բարելավման անհրաժեշտությանը։

Քննարկումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում