copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:45 21-12-2023

Տանում ենք մի հատ սար, ասում ենք՝ երեխե՛ք, էս Արտաշատ մայրաքաղաքն ա. Փաշինյան

Մեր բոլոր արգելոցների մոտ բացակայում են սանհանգույցները, տոմսի վաճառքի տարրական պայմանները. խնդրի լուծման հետ կապված մոդուլային կենտրոն ենք նախագծել, այն առաջիկայում կտեղադրվի արգելոցներում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Վարչապետ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց հետևյալ հարցի վրա. «Խնդիրն այն է, որ Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված հատվածը կամ տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից էն կողմ: Ամիսներ առաջ այցելեցի ու ինձ համար հարց էր՝ ինչո՞ւ մարդիկ պիտի հասանելիություն չունենան մեր պատմական մայրաքաղաքին: Երեխաներին տանում ենք էքսկուրսիա, որտեղ, ըստ էության, ոչ մի բան չկա, սար ա, ասում ենք՝ երեխե՛ք, էս Արտաշատ մայրաքաղաքն ա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երեխաներին պետք է տեսանելին ցույց տալ, ինչը պահպանված է ու տպավորիչ:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան