Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:40 21-12-2023

Իշխանությունը թքած ունի մարդկանց վրա, իրենք գրպանները լցնելու համար են. Գյումրիի վթարային շենքի բնակիչ

Գյումրեցի 64-ամյա Հռիփսիմե Արեստակյանը 1990 թվականից ապրում է չորրորդ վթարային աստիճանի շենքերից մեկում։ 30 տարուց ավելի ապրում է այն հույսով, որ մի օր իր դժվարություններն ավարտվելու են։

«Էս ի՞նչ ապրել է։ Ջուրը պատերից կաթում է, բորբոսի հոտից խեղդվում եմ։ Ես չիդեմ՝ տարիմ կապրիմ, թե երկու, բայց գուզեմ ապրիմ նորմալ մարդկանց պես։ Ընձի ինչ կհիշեմ էս վիճակն է, էս տանջանքները։ Ով եկավ՝ խաբեց, ով եկավ՝ խաբեց... Բացարձակ անտարբերություն է։ Իշխանությունը թքած ունի մարդկանց վրա, իրանք գրպանները լցնելու համար են»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է վթարային շենքում բնակվող կինը։

Հռիփսիմե Արեստակյանը միայնակ թոշակառու է, առողջական խնդիրներ ունի, ինչպես ինքն է ասում՝ օգնող ձեռք չունի։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում