copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:25 20-12-2023

Նիկոլը մարդկային բանականությունը բռնաբարում է, դրան ինչքա՞ն մեկնաբանենք. Շարմազանով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ կարգավորման բանակցային գործընթացին, նշելով՝ երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում։

Oragir.News-ն այս հարցի շուրջ զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։

Հարցին, թե արդյոք բանակցային գործընթացում եղե՞լ է տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծումը, Շարմազանովը պատասխանեց

«Ի՞նչ եք կարծում, եթե մինչ այդ Արցախը արդեն իսկ հանձնված էր, ապա ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը Շուշիում և Ստեփանակերտում, եթե հանձնված էր ԼՂ-ն, ինչո՞ւ էր հրապարակավ նշում, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ինչո՞ւ էր Շուշիում «տրնգի» քոչարի պարում։

Մարդ, ում կառավարման տարիներին 5 հազար երեխա կոտորվեց, Հայաստանի տարածքները օկուպացվեցին, Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, ի՞նչ կարող ենք ակնկալել։ Եթե ինքը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, ինչ ուզի՝ այն էլ կանի»։

Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի սիրելի գործընկեր Իլհամ Ալիևը 2016 թ հոկտեմբերի 7-ին ասել էր, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը ճնշում է գործադրում՝ ճանաչել Արցախի անկախությունը։

«Ալիևը Սերժ Սարգսյանի ժամանակ բողոքում ու լացում էր, իսկ Նիկոլի ժամանակ հասավ նրան, որ ոչ միայն ինքն է ասում «Ղարաբաղ բիզիմդիր», այլ նաև Նիկոլը։ Սուտն ու անբարոյականությունն էլ չափ ու սահան պետք է ուենենան։ Այդ մարդը հիմարությունը հիմարության հետևից ասում է, իսկ մենք նստում, լուրջ դեմքով հետևում ենք։ Մարդկային բանականությունը բռնաբարում է, դրան ինչքա՞ն մեկնաբանենք»,- եզրափակեց Շարմազանովը։

Աննա Ուդումյան

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան