copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:27 20-12-2023

Արդյո՞ք շան կծելու հետևանքով մահացած կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, թե՝ ոչ

Արդյո՞ք շան կծելու հետևանքով մահացած կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, թե՝ ոչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Մամուլում տեղեկություններ եղան, որ շան կծելու հետևանքով առաջած կատաղություն հիվանդության պատճառով դժբախտաբար երիտասարդ կնոջ մահվան դեպք է արձանագրվել։

Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը շան կամ այլ գիշատիչների թքի միջոցով փոխանցվում է այլ կենդանիներին կամ մարդուն։

Մարդուն կենդանու կծելու դեպքում կատաղությունը բուժվում կամ ավելի ճիշտ կանխարգելվում է դրա դեմ պատվաստվելով։

Կարծում եմ նման դեպքերում պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի քննության առարկա դառնա, թե արդյո՞ք կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, թե՝ ոչ։

Եվ հատկապես պետք է պարզաբանվի շան կծելուց հետո նա պատվաստվել է, թե՝ ոչ։ Եթե չի պատվաստվել, ապա՝ ինչու։ Բուժհաստատությունում կատաղության դեմ պատվաստանյութ եղել է, թե՝ ոչ, եթե չի եղել, ապա՝ ինչու։

Պետք է պարզաբանվի նաև, թե արդյո՞ք դեպքի վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել են սանիտարահակահամաճարակային մարմինները, եթե ոչ, ապա՝ ինչու։

Հ.Գ. թափառող շների խնդրի մասին շատ է խոսվել վերջերս և ակնհայտ է, որ այն նույնպես պետք է լուծվի և համայնքները պետք է հավելյալ ռեսուրսներ ներդնեն այդ հարցը արագ և վերջնական լուծելու համար»,- գրել է Թորոսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ