copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:42 19-12-2023

Պակիստանի պոպոքը ավերել է հայկական շուկան

«Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ է սենց վատ եղել առևտուրը, արդեն դեկտեմեբրի 19-ն է, բայց մարդ չկա շուկայում»,-պատմում է Գումի շուկայի աշխատակից տիկին Նարինեն և ցույց է տալիս ընդեղենի տեսականին, որ ստանալու պահից չի կարողանում վաճառել:

Ըստ մեր տեղեկությունների՝ բերված ընդեղենը Պակիստանից է։

«Սենց վատ առևտուր դեռ չի եղել, ասում են՝ դրսից մեծ քանակությամբ ընդեղեն են բերել, լցրել սուպերմարկետները, դրա համար էլ մեր տեղականը չի վաճառվում։ Անցած տարվա համեմատ՝ 1000-1500 դրամով իջել է ընդեղենի գինը, շատ ժամանակ էլ էս գնից էլ ենք իջեցնում, որ մեր վրա չմնա, գոնե ինքնարժեքը հանենք», -նշում է աշխատակցուհին և համեմատություն անց կացնում այլ բաժինների հետ․ «Մինչև անցած տարի, այս օրերին ամբողջ շուկայում ասեղ գցելու տեղ չկար, իսկ հիմա մենակ մսամթերքի բաժինն է լավ առևտուր անում, դե մսի պահանջարկը միշտ էլ շատ է»։

Չնայած նրան, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խիստ ստուգումներ է անցկացնում մսամթերքի վաճառքի կետերում, և պարտադիր է դարձրել միմիայն սպանդանոցային մսի վաճառքը, այնուամենայնիվ մսավաճառները դժգոհ չեն, հակառակը՝ ասում են՝ շարժը ակտիվ է։

«Բոլորս էլ ունենք անհրաժեշտ փաստաթղթերը մսի վաճառք իրականացնելու համար։ Ժողովուրդը լավ գիտի, որ շուկայում վաճառվող միսը ամենալավն է, իսկ հիմա, երբ պետությունն էլ է դա հաստատում փաստաթղթերով, մսի վաճառքը ավելի է շատացել», -ասաց մսավաճառներից մեկը։

Մեր այն հարցին, թե տավարի մսի անվան տակ ձիու միս կրկին վաճառվո՞ւմ է, աշխատակիցը պատասխանեց․ «Տենց բան չկա, չի էլ եղել, անհիմն հայտարարություններ մի արեք»

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան