copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:00 19-12-2023

Սուտ է. Ֆրանսիան ՀՀ-ին Leclerc տանկեր չի փոխանցելու

Հայաստանն ու Ֆրանսիան վերջին ամիսներին հայտնում են, որ մտադիր են խորացնել ռազմական փոխգործակցությունը։ Այս նպատակով հոկտեմբերին երկու երկների միջև ռազմական փոխգործակցության հուշագիր ստորագրվեց, որի շրջանակներում Փարիզը Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը Ֆրանսիայից ձեռք է բերել նաև «Բաստիոն» տեսակի հարձակողական զրահամեքենաներ, որոնք մեր երկիր կժամանեն Վրաստանի տարածքով։ Այս տեղեկությունը սկզբնապես հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ վրացական Փոթի նավահանգիստ են առաքվել ֆրանսիական ACMAT ընկերության արտադրության «Բաստիոն» զրահամեքենաները, որոնք նախատեսված են Հայաստանի համար, իսկ ավելի ուշ Երևանն ու Թբիլիսին հաստատել էին այն։

Ֆրանսիական սպառազինություն ձեռք բերելու թեման հայ հասարակության շրջանում մեծ ոգևորություն է առաջացնում, որը շատ հաճախ անտեղի և ուռճացված է լինում, քանի որ հիմնականում խոսքը վերաբերում է ոչ թե սպառազինությունների ձեռքբերմանը, այլ ձեռքբերման մտադրություններին, իսկ դրանց իրականացումը միանշանակ չէ։

Ավելին՝ մի շարք փորձագետներ կարծում են, որ եթե նույնիսկ ֆրանսիական մի շարք զինատեսակներ ժամանեն Հայաստան, ապա դրանք արդյունավետ չեն լինի օրինակ լեռնային պայմաններում մարտեր վարելու համար։

Այսօր համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ֆրանսիան առաջիկայում Հայաստանին կփոխանցի նաև 20 հատ վերջին սերնդի Leclerc տանկեր, որոնք չափազանց անհրաժեշտ են անհրաժեշտ են մեր զինված ուժերին։ Այս տեղեկությունները տարածվել են որոշ տելեգրամյան ալիքներից, իսկ բազամաթիվ օգտատերեր էլ ջանասիրաբար տարածել են այն՝ փորձելով ցանկալին ներկայացնել որպես իրական։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությունը, և Ֆրանսիան առաջիկայում չի պատրաստվում Հայաստանին Leclerc տանկեր փոխանցել։ Թեմայի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չեն տարածել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ֆրանսիայի իշխանությունները։

Նկատենք, որ Leclerc տանկերը բավականին հզոր համակարգեր են, ուստի իրատեսական չէ, որ ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան դրանք կփոխանցի Հայաստանին, որը պաշտոնապես համարվում է ՀԱՊԿ-ի անդամ երկիր։

Ավելին՝ տևական ժամանակ այս տանկերի փոխանցման խնդրանքով Ուկրաինայի իշխանությունները դիմում էին ֆրանսիական կողմին, իսկ Փարիզն առ այսօր չի համաձայնել տրամադրել դրանք, չնայած այն բանին, որ տրամադրելու հնարավորությունը չէր բացառել։

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն