copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:15 19-12-2023

Փոխնախարարը հուսով է, որ այս տարի արցախցիների փողերը կտան

«Կենսաթոշակների նշանակման համար պետք է անպայման ունենալ հաշվառում, մոտենալ անձնագրային բաժիններ և գրանցվել»,- այսօր տեղի ունեցած ուղիղ եթերի ժամանակ արցախցի մեր հայրենակիցներին կրկին հորդորեց սոցապնախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը, ում խոսքով՝ այս տարվա կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար։ Սոցիալական աջակցության 50 000, 40+10 ծրագրերին անդրադարձավ սոցապնախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ում հավաստմամբ՝ կառավարության որոշմամբ կատարվել է փոփոխություն։ Կառավարության առաջիկա նիստում, նախարարության առաջարկով, որոշում կկայացվի 50 000-ի դիմումների ստացումը երկարաձգել մինչև 2024 թվականի հունվարի վերջ։

«Բոլոր պոտենցիալ շահառուներին կընձեռնվի հնարավորություն՝ կրկին դիմելու և ընդգրկվելու ծրագրում՝ մինչև հունվարի 31-ը»,- նշեց Աննա Ժամակոչյանը։

Անդրադառնալով արցախցիներին հուզող մեկ այլ խնդրի՝ 40+10 ծրագրին, երբ դիմումը լրացնելիս հաճախ հնարավոր չէ լրացնել երեխայի տվյալները, Ժամակոչյանը փաստեց, որ այս առումով ևս լրամշակվել է համակարգը։

«Բոլոր այն ծնողները, ովքեր բաց են թողել երեխաների մասին տվյալների լրացնելը, կարող են հաստատված դիմում ունենալու պարագայում, կրկին նույնականանալ համակարգում՝ ավելացնելով երեխայի տվյալները»։

Աննա Ժամկոչյանի հավաստմամբ՝ առաջիկայում ոչ միայն ավարտին կհասցվի նոյեմբեր ամսվա վճարումները, այլև՝ եկող շաբաթվանից կմեկնարկի դեկտեմբերի վճարումները։

«Հույս ունենք, որ վճարումների մեծ մասն ավարտին կհասցվի այս տարի»,- ասաց փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը