copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:20 19-12-2023

Երևանի որոշ հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 10.00-ը, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մոնթե Մելքոնյան փողոցի,

Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամենից շատ դիտված