copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:04 18-12-2023

Պետք է լինի փորձաքննություն, համապատասխան հաստատությունների կարծիքից հետո կորոշվի նախարարության կողմից․ Մելքոնյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբի հետ։

Հանդիպմանը մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնների ղեկավարները, պատմագետները, ինչպես նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև դասագրքի հեղինակը և «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրենը։

Նախարարի հետ հանդիպման ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում, որի ընթացքում պատմաբանները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մասնագիտական կարծիքները։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Մենք քննարկմանը մեր կարծիքը հայտնեցինք, բացառությամբ մեկ հոգու, որը գտնում էր, որ բարեփոխումներից հետո, սխալները ուղղելուց հետո կարող է գիրքը դնել շրջանառության մեջ, մենք գտանք, որ դա հնարավոր չէ, և նախարարությունը որոշեց ստեղծել հատուկ փորձագիտական խումբ գաղտնի, որը վերջնական եզրակացություն պետք է տա, ըստ դրա էլ՝ նախարարությունը պետք է կողմորոշվի դասագրքի ճակատագրի հետ կապված»։

Նրա խոսքով՝ գրքի նոր հրատարակությունը նախարարության իրավասությունն է, բայց հավաքվածների խոսքով՝ այդքան փոփոխություններից հետո չեն կարող Սմբատ Հովհաննիսյանի հեղինակային իրավունքները պահպանվել։

Աշոտ Մելքոնյանն ասաց․ «Այսուհետ պետք է լինի փորձաքննություն, նախապես ձեռագիրը պետք է ուղարկվի տարբեր համապատասխան հաստատությունների, որոնց կարծիքը լսելուց հետո կորոշվի նախարարության կողմից»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը