copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:05 18-12-2023

«Մամային լավ կնայես»,- ասել է ծանր վիրավոր եղբայրը՝ մյուս եղբորը

«Հոկտեմբերի 6-ը կյանքիս ամենադաժան օր է։ 2020 թվականի այդ չարաբաստիկ օրն էր, երբ իմացա, որ եղբայրս այլևս չկա։ Զանգեցի թեժ գիծ, ասացին․ «Ասեք ձեր եղբոր անուն ազգանունը», մի քանի վայրկյան անց լսեցի․ «Ցավում եմ, ձեր եղբոր անունը զոհվածների ցուցակում է»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Անուշը։

«Երբ սկսվեց 44-օրյա չարաբաստիկ պատերազմը, եղբայրս զորամասում էր։ Հետո բարձրացան ամենավտանգավոր դիրքերից մեկը։ Հետո․․․ մենք տարհանվեցինք Մատաղիսից․․․ հետո ԴՆԹ թեստով հաստատվեց Արմանի ինքնությունը»,- պատմում է Անուշն ու ասում, որ եղբոր երեսը այդպես էլ չեն բացել, թաղել են փակ դագաղով, որովհետև զոհվել էր հոկտեմբերի 2-ին՝ Թալիշի մատույցներում, իսկ մեզ հասել՝ ամիսներ հետո։

Երբ սկսվեց պատերազմը, Անուշը, իր փոքրիկին գրկած, եղբոր գերեզմանին այցի էր գնացել։

«Այդ պահին լսվեցին ուժեղ ձայներ։ Երեխաս հարցրեց՝ մամ, էս հինչ սասերա, ասեցի կեծակա․․․այդ պահին խնդրեցի Արմանիս՝ երկնքից պաշտպանիր դիրքերում գտնվող մյուս երկու եղբայրներիդ, չթողնես, որ նրանք էլ ընտրեն քո «ճանապարհը»,- ասում է Անուշը, ում խոսքով՝ հենց այդ օրն էլ լսել է, որ եղբայրներից մեկը վիրավոր է, խնդրել է Աստծուն, թեկուզ առանց ոտքերի, բայց խնայի եղբոր կյանքը։

«Աստված լսել է աղոթքներս, եղբայրս հրաշքով այսօր կենդանի է մնացել, չնայած մի ոտքն ամպուտացված է, մյուսը՝ երկաթներով հավաքած։ Միշտ խնդրում էի եղբայրներիս՝ առանձին վաշտերում լինել, բայց երբ լսեցի, որ փոքր եղբայրս ինչպես է այդ պահին փրկել մեծ եղբորս կյաքը, հասկացա, որ իրենց որոշումն ավելի ճիշտ էր»,- ասում է Անուշը ու պատմում, որ եղբայրը մտածել է, որ զոհվում է ու խնդրել է փոքր եղբորը՝ իր մահից հետո լավ նայել մորը։

Այսօր ընտանիքի միակ փափագն Արմանին Եռաբլուր տեղափոխելն է։ Քույրն ասում է, որ ամեն գիշեր երազում այցի է գնում եղբորը, բայց չի հասնում նրա գերեզմանին։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան