Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:17 16-12-2023

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Maserati-ն ու Opel Astra-ն. shamshyan.com

Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Մաշտոց պողոտա Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Միլենա Շ․-ի վարած Maserati մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նանսեն Մ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։