copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:39 16-12-2023

Ստեփանակերտի ճանապարհին Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայիի անդամներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել

Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը վթարի է ենթարկվել Ակնայի մոտակայքում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ԱՊՖԼ) ղեկավարությանը տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 6 անձ է տուժել։

Միջադեպի հետևանքով 6 տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:

Լիգայի ղեկավար Էլխան Սամեդովը ունի մեծ բաց կոտրվածք ՝ աջ սրունքի վերին երրորդի տեղաշարժով, ինչպես նաև աջ արմունկային հոդի ներհոդային կոտրվածք, իսկ փոխնախագահը՝ ողնաշարի սեղմման կոտրվածք :

Վթարը տեղի է ունեցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքի մոտակայքում` դեպի Ստեփանակերտ ճանապարհին։ Ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին գտնվող արգելապատնեշին։

Բոլոր տուժածներին տեղափոխել են Բաքվի բժշկական կենտրոններ։

Նշվում է, որ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավարությունն ուղևորվում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից