Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:00 16-12-2023

Պաշտոնյաների բլեֆները անհարմար իրավիճակ են ստեղծում

Օրերս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ցնցող տեղեկատվություններ հաղորդվեցին հայ-ադրբեջանական բանակցային առաջնըթացի մասին և շատ չանցած՝ հերքվեցին։ ԱԳ նախարարն Էստոնիայի գործընեկրոջ հետ ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։ Դրանից հետո վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Բաքուն ընդունել է հունվարին Միացյալ Նահանգներում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու հրավերը:

Տպավորություն ստեղծվեց, թե ՀՀ իշխանությունը դիվանագիտական լուրջ հաջողություններ է արձանագրել։ Սակայն հանրային ցնծությունը երկար չտևեց։ Արարատ Միրզոյանին արձագանքեց Ադրբեջանի ԱԳ նախարարը, նշելով, որ «Երևանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար, քանի որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ»։ Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները միաբերան հերքեցին Էդմոն Մարուքյանի ասածը, նշելով՝ Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա։

Այս գործելաոճը միանշանակ բացատրություն չունի։ Քաղաքական հոգեբանների կարծիքով՝ պաշտոնյաները փորձում են ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել։ Հոռետեսները կարծում են, թե ՔՊ-ականներն այնքան են պոռոտախոսել, որ դարձրել են սովորություն։ Իսկ անուղղելի լավատեսներն ասում են, թե ստում են Ադրբեջանի պաշտոնյաները։

Քաղաքականության մեջ ցանկալին իրականության տեղ մատուցելը բլեֆ է, ուղղված ներքին և ոչ պրոֆեսիոնալ լսարանին։ Արտաքին քաղաքական թիրախ ունեցող բլեֆը որպես կանոն՝ համարժեք արձագանք է ստանում։ Տվյալ դեպքում՝ Արարատ Միրզոյանին հակադարձելով Ադրբեջանը ցույց տվեց, որ մտադիր չեն զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից, ավելին՝ զորավարժությունների անվան տակ հավելյալ զորքեր մոտեցրեց սահմանին։

Էդմոն Մարուքյանը նույնպես արհամարհեց իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ ՌԴ-ն ճնշում է Ադրբեջանին, թույլ չի տալիս նրան բանակցել Արևմուտքում, ստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնցով կպարտավորվի դուրս հրավիրել ՌԴ-ին։ Այս լույսի տակ Էդմոն Մարուքյանի բլեֆը պարունակում է կանխատեսում, թե ՌԴ-ն հեռանում է տարածաշրջանից։

Նման կանխատեսումների հիմքեր տակավին չկան։ ՌԴ-ի հեռանալու մտադրության մասին միայն ՔՊ պաշտոնյաներն են ակնարկում, որպեսզի քողարկեն իրենց պասիվ ռուսամետությունը։ Իսկ եթե փորձենք Էդմոն Մարուքյանի ասածի մեջ առանձնացնել կարևորը, ապա նա երկու կարևոր բան ասաց։ Առաջինը՝ ՀՀ-ն որպես միջնորդ և միջազգային երաշխավոր ընդունում է ԱՄՆ-ին, երկրորդ՝ այս տարի ոչ մի պայմանագիր չի ստորագրվելու։

Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու մարտավարությունն անհեռանկար է, իշխանությանը և ժողովրդին դնում է անհարմար իրավիճակում։ Ցավոք, այս պահի դրությամբ՝ ՔՊ-ն գործելաոճը փոխելու նշաններ ցույց չի տալիս։ Այսինքն՝ առաջիկա ամիսներին, հանրութունը ոգևորվելու և հիասթափվելու առիթներ դեռ շատ կունենա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ