copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:36 16-12-2023

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը

Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ավստրիան վերջինն է հաստատել փաթեթը, որը փորձում էր հասնել ուկրաինական սեւ ցուցակից Raiffeisen Bank International-ը հանելուն:

Հաղորդվում է, որ բանկը ներառվել է այդ ցուցակում Ուկրաինայի վրա հարձակումից հետո Ռուսաստանում իր աշխատանքի պատճառով, և այն դեռ այնտեղ է:

Ի թիվս այլ բաների, պատժամիջոցների նոր փաթեթը խստացնում է փաստաթղթերի հանդեպ պահանջները՝ ռուսական նավթի սահմանափակումներին հետեւելու համար։

Եվրոպական ընկերություններից կպահանջվի նաև պայմանագրերում ներառել կետ, որն արգելում է երկակի նշանակության ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Բացի այդ, փաթեթը ներառում է 2024 թվականի հունվարից ռուսական ոչ արդյունաբերական ադամանդների ներմուծման արգելք և 2024 թվականի մարտից երրորդ երկրներում վերամշակված ռուսական ադամանդների ներմուծման փուլային արգելք։

Նախկինում նման որոշում էին կայացրել G7-ի երկրները։ Այն արդեն իրականացվել է ազգային մակարդակով Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում: Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել նաև 19 ռուսների և 43 ռուսական կազմակերպությունների նկատմամբ։ Սահմանափակումները ներառում էին «Յունարմիյա» շարժումը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կիրառական ֆիզիկայի կենտրոնը, Տատյանա Մոսկալկովան և Իգոր Չայկան (նաև հայտնի է որպես IFYAU9, նշվում է փաստաթղթում):

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել