copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:40 15-12-2023

Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրերի վերաբերյալ վերջերս ավարտված զեկույցի արդյունքները և քննարկել շարունակական վերլուծական աշխատանքների շրջանակը:

Կողմերը քննարկել են «Մրցունակ և կլիմայի նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսություն» (CACRA) ծրագիրը:

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի զարգացման ՀՀ կառավարության տեսլականին ու ոլորտում իրականացվող պետական օժանդակության գործիքակազմին, ոլորտում արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, հողային բարեփոխումների իրականացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և մի շարք այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի