copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:35 14-12-2023

Բաքուն զորքերը հետ չի քաշի սահմանից. դա անվտանգ չէ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն առայժմ զորքերը հետ չի քաշի հայ-ադրբեջանական սահմանից։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։

Բայրամովը միևնույն ժամանակ հայկական կողմի առաջարկն անընդունելի է որակել։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման նախաձեռնությունն անվտանգ չէ։

«Երևանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար, քանի որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ։ Այս դեպքում, եթե զորքերը հետ քաշվեն, երբ սահմանի վերաբերյալ համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ առաջարկել է զորքերը հայելային կերպով հետ քաշել պետական սահմանին, ինչը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։ Սա չափազանց վտանգավոր առաջարկ է, քանի որ եթե անգամ այն ընդունվեր, ապա Ադրբեջանը հետ էր քաշվելու իր նախնական դիրքեր, իսկ Հայաստանը պետք է կրկին հետ քաշվեր սեփական ինքնիշխան տարածքում և ապառազամականացված գոտին ստեղծվեր բացառապես ՀՀ տարածքի հաշվին։

Նկատենք, որ ադրբեջանական կողմը մշտապես մերժել է այս առաջարկը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում