Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:15 14-12-2023

Արցախցիների՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ԼՂ մեր հայրենակիցներին հիշեցնում են, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը վաղն է՝ դեկտեմբերի 15-ը։

«Նշված ծրագրի շրջանակում պայմաններին համապատասխանող անձինք դիմումները կարող են լրացնել՝ մուտք գործելով նշված հղումով՝ https://50.socservice.am:

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539։

Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։

Միջոցառման շահառու չեն հանդիսանում հյուրանոցներում կամ հյուրատներում 2023 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ ժամանակավոր բնակվող, ՀՀ ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք (սահմանափակումը վերաբերում է անձին և ոչ ընտանիքի անդամներին)։

Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

Ծրագրի համար դիմումը լրացնելիս անձը պետք է տա իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ 2 000 000 դրամը չգերազանցելու մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ համաձայնություն։

Վճարումներն իրականացվում են բանկերի միջոցով՝ անկանխիկ եղանակով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան