Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:00 14-12-2023

Մաքսազերծման գումարը մեքենայի գնից թանկ է․ վարորդներ

Վարորդները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերանայել ընդունված որոշումը։
Ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում կառավարության ներկայացուցիչների հետ։
«Այստեղ հավաքվել ենք վրացական համարանիշներով մեքենաների վարորդներով, ովքեր դրանք շահագործում են։ Ամեն մեկը դա գնել է իր համար։ Կառավարությունից որոշում է ընդունվել, որ մեքենաները սուբսիդավորման ծրագրով պետք է մաքսազերծվեն, որն իր մեջ պարունակում է 30 տոկոս։ Դա լուծում չի հարցին, ստացվում է, որ մեզ հարկադրված տանում են մաքսազերծման։ Այսօր ոչ ոքս դրա հնարավորություհնը չունի։ 25 օր ժամանակ են տվել։ Խոսքը 2մլն և ավելի դրամի մասին է։ Դիմացն էլ Նոր տարի է, ոչ մեկն էլ այդ գումարը չունի։ Այդ մեքենաների վարորդները ավելի էժան են գնել ու բերել մեքենաները և հիմա դրա գնից ավելի թանկ պահանջում են մաքսազերծում։ Մենք պահանջում ենք, որ այդ 30 տոկսսը և բնապահպանության հարկը վերանայվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Նրանք դիմում-բողոք փոխանցեցին Կառավարություն, որտեղից նրանց խոստացել էին հնարավորինս արագ ընթացք տալ իրենց դիմումին։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։

Պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40%-ի, ավելի հին մեքենաների համար 70%-ի չափով։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում

Ձեզ գուցե հետաքրքրի