copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:20 14-12-2023

Փարիզի Աստվածամոր տաճարը կապահովվի հրդեհային անվտանգության աննախադեպ համակարգով

Փարիզի Աստվածամոր տաճարում, որը տուժել էր 2019 թվականին ահավոր հրդեհից, հրդեհային անվտանգության աննախադեպ համակարգ կտեղադրվի։ Այս մասին ասել է տաճարի վերակառուցման ղեկավար Ֆիլիպ Ժոստը։

«Ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները լիարժեք հակահրդեհային պաշտպանություն ապահովելու համար։ Ծխի ցուցիչների համակարգ կստեղծվի գագաթի և ձեղնահարկի մակարդակում՝ ցանկացած հրդեհ կանխելու համար, այն իր տեսակի մեջ առաջինն է, որը կտեղադրվի Ֆրանսիայի տաճարում»,- ասել է Ժոստը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի մշակութային հարցերի հանձնաժողովի նիստում։

Նա նաև ասել է որ տաճարը բացվելուց հետո տարեկան կկարողանա ընդունել 14 միլիոն այցելու՝ երկու միլիոնով ավելի, քան հրդեհից առաջ։

Մեկնաբանելով պատգամավորների մեկնաբանությունները՝ կապված տանիքը կապարապատելու բնապահպանական ռիսկերի հետ, Ժոստը նշել է, որ նախատեսվում է «անձրևաջրերի հավաքման փորձնական համակարգ»՝ հետագայում մշտական, ավելի հարմարեցված համակարգ ներդնելու նպատակով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել