copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:18 13-12-2023

Պետք չէ անհանգստանալ, որ իշխանությունն ինչ-որ բան կարող է խոստացած լինել Ադրբեջանին․ Աղազարյանը՝ գերիների վերադարձի մասին

«Շրջանառվող այն լուրերը, իբր իշխանությունը գերիների դիմաց կրկին ինչ-որ բան է, հաստատ, խոստացել, չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Պատգամավորը վստահեցրեց, որ ոչ մի հանգամանք չկա, որ կարող է անհանգստություն պատճառել մարդկանց։

«Գերիների փոխանակումն ըստ էության հետևանք է մեր միջազգային գործընկերների պարտադրանքի։ Հետևաբար պետք չէ անհանգստանալ, որ ինչ-որ բան կարող է իշխանությունը խոստացած լինել Ադրբեջանին»- ասաց Հովիկ Աղազարյանը, ապա հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում պատրաստակամություն է հայտնել բանակցությունների երկկողմանի ֆորմատը ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ։

Ճշտող հարցին՝ արդյոք Ադրբեջանի պատրաստակամության արդյունքում հնարավո՞ր է նաև Արցախից զոհվածների աճյունները տեղափոխել ՀՀ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը 2 անգամ արդեն հրաժարվել է պայմանավորվածությունից, Աղազարյանն ասաց, որ այդ մասով հստակ տեղեկատվություն չունի։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի Ադրբեջանն ազատ է աարձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների։

Նշենք, որ այսօր ժամը 15։00-ին 32 հայ գերիներ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից