copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:55 12-12-2023

Պուտինը ցանկանում է համոզվել, որ Նավալնու ձայնը չի լսվի. ո՞ւր է անհետացել նա

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գտնվելու վայրը ներկայումս անհայտ է, և նրա աջակիցների խոսքով՝ նա այլևս այն բանտախցում չէ, որտեղ գտնվում էր անցյալ տարվանից: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը։

Ռուս պաշտոնյաները չեն հայտնել, թե ուր է տարվել Նավալնին, իսկ Կրեմլից՝ ոչ մի մեկնաբանություն չկա:

Նավալնու խոսնակ Կիրա Յարմիշը հայտնել է, որ երկուշաբթի օրը պետք է տեսակապի միջոցով ներկայանար դատարան, սակայն դա չի արել:

Մամուլի խոսնակն ասել է, որ վերջին անգամ իր փաստաբաններն ու աջակիցները նրա հետ կապվել են վեց օր առաջ:

Նշենք, որ Նավալնին օգոստոսին դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման՝ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։ Նա իր պատիժը կրում էր Մոսկվայից ավելի քան 225 կիլոմետր դեպի արևելք գտնվող Մելեխովո քաղաքի խիստ ռեժիմի բանտում՝ թիվ 6 Քրեական գաղութում։

Ըստ Associated Press-ի՝ Նավալնին կտեղափոխվի «հատուկ անվտանգության» քրեական գաղութ, որտեղ անվտանգության խստագույն մակարդակ կա: Ռուսաստանում բանտարկյալներին մի բանտից մյուսը տեղափոխելը կարող է տևել շաբաթներ, ընդ որում, բանտարկյալները ստիպված են լինում գնացքներով անցնել երկար ճանապարհ։

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին ասել է.

«Նավալնին համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաուժեղ մրցակիցը։ Նա ձերբակալվել է 2021 թվականի հունվարին՝ Գերմանիայից վերադառնալուց հետո, որտեղ բուժում է ստացել։ Ոմանք ենթադրում են, որ Նավալնիի անհետացումը ռազմավարական ժամանակաշրջանում էր, քանի որ դա նախագահական ընտրությունների քարոզարշավի սկիզբն է»։

Նավալնու օգնական Լեոնիդ Վոլկովը գրառում է կատարել X-ում, ասելով՝ «Պուտինի համար գաղտնիք չէ, թե ով է իր հիմնական հակառակորդը այս ընտրություններում: Եվ նա ցանկանում է համոզվել, որ Նավալնու ձայնը չի լսվի»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ