Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:22 12-12-2023

Հարցը հնարավո՞ր չէր ավելի շուտ բերել․ Մինասյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալին

ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարկային համաձայնագրի նախագծում ներկայացված չեն կոնկրետ ծրագրեր, թե ֆինանսավորումն ինչ ուղղությամբ պետք է լինի։ «Եթե մենք 2023 թվականի դեկտեմբերի 12-ին պետք է քննարկենք այդ թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրը, տվյալ դեպքում՝ վարկային ռեսուրսը, 2023 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ սա կանխատեսվում էր, չէ՞։ Նշանակում է, ինչ-որ քայլեր պետք է արդեն արված լինեին։ Բայց ստացվում է, որ տարին գալիս ավարտվում է, նոր այդ տարվա բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համաձայնագիրն ենք վավերացնում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Արման Պողոսյանն արձագանքեց․ «Հնարավորության դեպքում ցանկալի էր ավելի շուտ, բայց այս դեպքում նույնպես ուշ չէ, որովհետեւ ընթացիկ խնդիրներ չեն գեներացվում»։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
18:28 Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր