copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:30 11-12-2023

«Մենք ձեզ կզանգենք». տասնյակ հազարավոր արցախցիներ աշխատանք են փնտրում

Artsakh career expo աշխատանքային տոնավաճառն արցախցիների համար բռնի տեղահանումից հետո երկրորդ անգամ է կազմակեպվել։

Նպատակը, կազմակերպիչների խոսքով, արցախցի մեր հայրենակիցների զբաղվածության ապահովումն է և հասարակական կյանքին ինտեգրելն է։

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, նախ կազմակերպիչներն ամփոփեցին աշխատանքի տոնավաճառի առաջին փուլի արդյունքները, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 20-ին։ Վերջինների խոսքով՝ այն գոհացուցիչ էր։

Ծրագիրը բարեգործական է, որտեղ գործընկեր ընկերությունները ներկայացրեցին իրենց թափուր հաստիքները։

«Մեզ հետ համագործակցում են 26 ընկերություններ՝ ՀՀ մասնավոր և պետական սեկտորներից, որոնք ունեն նվազագույնը 20 ազատ հաստիք»,- նշեց տոնավաճառի պատասխանատու Մանե Բաղրամյանը:

Տոնավաճառին այս անգամ ևս մասնակցում էին տարբեր մասնագիտությունների տեր արցախցիներ, ովքեր արդեն ամիսներ շարունակ աշխատանք են փնտրում։

Oragir.News-ը զրուցել է արցախցիների հետ, որոնց խոսքով՝ պետական սեկտորում հրաժարվում են իրենց աշխատանքով ապահովել՝ բերելով տարբեր պատճառաբանություններ։

ԱՀ վաստակավոր գործիչ Գարի Բալայանը, ով երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում՝ որպես փողային և հարվածային գործիքների բաժնի դասատու, մեզ հետ զրույցում ողջունելի է համարում նման նախագիծը։

«Աշակերտներս երաժշտության բնագավառում ունեցել են բազում նվաճումներ։ Արդեն երեք ամիս է՝ չունեմ աշխատանք։ Հուսամ՝ այսօր ես ևս կկարողանամ աշխատանք գտնել»:

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի սկսնակ դերասանուհի Վարդինե Հայրապետյանի համար ևս շատ կարևոր էր աշխատանք գտնելը։ Երիտասարդ դերասանուհին ավարտել է ԱրՊՀ թարգմանչական բաժինը, դեռևս ուսանողական տարիներից է համագործակցել թատրոնի հետ։ Ցավոք, Վարդինեն, ով խաղացել է Արցախի թատրոնում գլխավոր դերեր՝ պատերազմական թեմաներով, վերջին պատերազմից հետո այլևս պատրաստ չէ բեմ բարձրանալ։

«Ինձ համար դա ամենացավոտ թեման է»,- ասում է Վարդինեն։

Արդարության համար պիտի փաստել,որ աշխատանք գտնողներ կային, ցավոք, կային նաև այնպիսինները, ովքեր դժգոհ էին թե առաջին փուլից, թե երկրորդ։

Դժգոհող քաղաքացիների մեծ մասն Արցախում պետական սեկտորում գրասենյակային աշխատանք կատարողներն էին, որոնց խոսքով՝ արդեն երեք ամիս է, այնքան են հայտարարությունների հետքերով գնացել, որ Երևանն անգիր գիտեն:

«Ես արդեն այնքան CV եմ ուղարկել տարբեր կազմակերպությունների, այնքան հիմնարկություններ եմ մտել, խնդրել էի աջակցել՝ աշխատանքի տեղավորման հարցում։ Ու ցավալին այն է, որ ոչ մի տեղ ինձ չեն ասում, որ տեղ չկա, փոխարենն ասում են՝ «Մենք ձեզ կզանգենք». մինչև հիմա անհույս սպասում եմ»,- կես կատակ, կես լուրջ ասում է մեր զրուցակիցը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
14:43 Արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին
22:00 Խաղաղությո՞ւն, թե՞ նոր նախապայմաններ. Ալիևի հայտարարությունները օկուպացված Շուշիից