Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 16:00 15-07-2026

Իսպանիան շատ լավ էր խաղում. եզրափակչում սպասում ենք Արգենտինային. հարցում

2026 թվականի աշխարհի առաջնությունը հասել է վճռորոշ փուլին։ Իսպանիան արդեն նվաճել է եզրափակչի ուղեգիր, իսկ այսօր կպարզվի, թե ով կլինի նրա մրցակիցը՝ Անգլիա՞ն, թե՞ Արգենտինան։

Այս առիթով Oragir.News-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ո՞ր հավաքականին են նրանք տեսնում եզրափակչում և ո՞վ, նրանց կարծիքով, կդառնա աշխարհի չեմպիոն։

Հարցման մասնակիցների զգալի մասը նախապատվությունը տվեց Արգենտինային։

«Արգենտինային եմ երկրպագում, հուսով եմ՝ հենց իրենք էլ դուրս կգան եզրափակիչ»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշը նույնպես վստահ էր իր ընտրության հարցում.

«Արգենտինա՝ միանշանակ»,– նշեց նա։

«Եթե եզրափակիչը լինի Իսպանիա–Արգենտինա, ես Արգենտինայի կողմն եմ»,– ասաց հարցման մեկ այլ մասնակից։

Քաղաքացիներն իրենց տպավորությունները կիսեցին Իսպանիայի՝ Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին՝ բարձր գնահատելով իսպանացիների խաղը։

«Իսպանիան շատ լավ էր խաղում, Ֆրանսիան փորձում էր, բայց չէր ստացվում»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի հավելեց.

«Իսպանիայի խաղը շատ հավանեցի։ Ֆրանսիան շատ կոպիտ էր խաղում»։

Մի քանի քաղաքացիներ ասացին, թե ժամանակակից ֆուտբոլում արդյունքները միշտ չէ, որ որոշվում են միայն խաղադաշտում։

«Այսօր ֆուտբոլում փողն է խոսում։ Արդեն այն ֆուտբոլը չէ, ինչ առաջ էր»,– կարծիք հայտնեց քաղաքացիներից մեկը։

Իսկ հարցվածների մեծ մասը շարունակում են հավատալ իրենց սիրելի հավաքականներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը