copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:40 09-12-2023

Նախարարությունը պատգամավորին խոստացել է, բայց մինչ օրս ՔԿՀ-ներում հանձնուք ընդունելու լրացուցիչ կետ չի բացվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում կրկին անդրադարձավ ՔԿՀ-ներում հանձնուք փոխանցելու դժվարությունների խնդրին` նշելով, որ նաև լուծումներ է առաջարկել։

Oragir.News-ը կապ հաստատեց Դանիելյանի հետ` հասկանալու համար, թե ի՞նչ լուծումներ է առաջարկել Արդարադատության նախարարությանը․

«Արդարադատության նախարարին ուղղված իմ առաջին գրությամբ ասացի՝ այդ խնդիրը կա, բազմաթիվ մարդիկ դիմել են ինձ այդ հարցով։ Սկզբում ինձ ասացին խնդիրը` չկա, հետո ասացին՝ խնդիրը կա, գոյություն ունի, կկարգավորենք։ Ես նաև երկրորդ կետ բացելու մասին եմ առաջարկել։ Առաջարկել եմ՝ եթե եղած կետը հնարավորություն չունի ընդունելու այնքան սննունդ, որը գալիս է, ապա լրացուցիչ կետ բացեն, որ մարդիկ չգան կանգնեն, ստիպված չլինեն փչացնեն իրենց ապրանքը»,- ասաց նա։

Պատգամավորը հավելեց նաև, որ իր առաջարկն ընդունվել է։ Խոստացել են, որ կմտածեն առաջարկի վերաբերյալ, սակայն մինչև այսօր լրացուցիչ կետ դեռ չի բացվել։

Հիշեցնենք՝ պատգամավորն ԱԺ ամբիոնից պատկան մարմիններին էր հասցեագրել բազմաթիվ քաղաքացիների ահազանգերը, որ չեն կարողանում փոխանցել հանձնուքը ՔԿՀ-ում գտնվող իրենց հարազատին, Սյունիքից, Տավուշից հասնում են ՔԿՀ-ի մոտ, ժամերով, օրերով հերթ կանգնում, մինչև սնունդը փչանում է, հետ են գնում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը