copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:37 08-12-2023

Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ Վայոց ձորում անցկացվել են միջոցառումներ

Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա 35-րդ տարելիցի համատեքստում դեկտեմբերի 6-ին և 7-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում և համայնքապետարաններում անցկացվել են բնակչության պատրաստվածությանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես՝ Եղեգնաձորի ավագ, Խնձորուտի և Բարձրունու միջնակարգ, Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցներում, Ջերմուկի կրթահամալիրում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ կազմակերպության աշխատակիցների տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ, միևնույն ժամանակ Եղեգնաձորի և Արենիի համայնքապետարաններում՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով սեմինար պարապմունքներ։

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում անցկացվել է «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին ընդգրված էր պարեկային ծառայությունը և ՀԿԽԸ Վայոց ձորի մարզային մասնաճյուղը։

Երկարաշարժին դիմակայելուն ուղղված միջոցառումները բարձրացնում են երկրաշարժի դեպքում բնակչության՝ աշակերտների, անձանակազմի պատրաստվածությունը, միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս ձեռք բերել գործնական հմտություններ՝ վարվելակերպի կանոնների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան