copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:10 08-12-2023

Սեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին և առաջարկը բավարարվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդհանուր հայտարարի են եկել և այսօր տեղի կունենա բացառիկ կառուցողական հանդիպում:

Ինչպես արդեն ArmLur.am-ը տեղեկացրել էր, ընդդիմությունը առաջադրել է Քաղծառայության նախկին ղեկավար Մանվել Բադալյանի թեկնածությունը ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում: Եւ այսօր իշխանական պատգամավորները դարձյալ դռնփակ ձևաչափով հանդիպում կունենան Բադալյանի հետ:

Իհարկե, պարզ չէ՝ փակ հանդիպումը ինչ ընթացք կունենա, բայց այն, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հանդիպման առաջարկ է արել և իշխանությունն էլ համաձայնել է, արդեն աննախադեպ է՝ համենայնդեպս այս խորհրդարանի համար:

Երեկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թեեւ «չարալեզ» անվանեց ընդդիմությանը՝ ակնարկելով որ ինչ-որ բաներ է լիզել և բազմիցս վիրավորեց իր խոսքում ընդդիմադիրներին՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ, բայց միաժամանակ հրապարակավ հայտնեց. (տեսանյութի 4:20 րոպեից կարող եք դիտել)

«Այստեղ, ամբիոնին մոտիկանալուց քիչ առաջ ես խոսում էի իմ կոլեգա պարոն Սեյրան Օհանյանի հետ, ով ինձ առաջարկեց, որ քանի որ ընդդիմությունն է առաջադրում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամին, առաջարկեց, որ թեկնածուն հանդիպի մեր խմբակցության հետ մինչև Ազգային ժողովի նիստերը և քանի որ մենք ունենք այդ ավանդույթը, ես պարոն Օհանյանին ասացի՝ մեծ սիրով: Եւ վաղը (արդեն այսօր- խմբ.) ձեր թեկնածուն կհանդիպի ՔՊ խմբակցության հետ: Մենք կլսենք թեկնածուին, կքննարկենք, հետո կլսենք նաև էստեղ, և, եթե հավանություն տալու լինենք, բնականաբար, դա քվեարկությամբ կդրսևորվի»:

Հայկ Կոնջորյանը խոսքի այս մասում ասաց, թե ինստիտուցիոնալ համերաշխությունը շատ կարևոր է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-ին նույն Հայկ Կոնջորյանը Սեյրան Օհանյանի մասին ԱԺ ամբիոնից նետեց. «Դուք դաստիարակություն ստացել ե՞ք… պապանձվեք…սրիկան դուք եք… »:

Իսկ երեկ նույն Օհանյանին դիմում էր պարոնով՝ ասելով կոլեգա:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում