copy image url
Ներքին 2 տարի առաջ - 08:50 08-12-2023

Ինչպես են մաքսազերծվելու վրացական համարանիշներով մեքենաները․ կարևոր մանրամասներ

Կառավարության նոյեմբերի 30-ին կայացրած որոշումը, որը վերաբերում է վրացական պետհամանիշներով ավտոմեքենաների մաքսազերծմանը, բուռն քննադատությունների և քննարկումների տեղիք է տվել։

Կառավարության այս որոշման համաձայն՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը ժամանակ ունեն դրանք մաքսազերծելու և պետության կողմից փոխհատուցում ստանալու համար։

Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:

Հաշվի առնելով մաքսազերծման համար նախատեսված սեղմ ժամկետը՝ մարդկանց բազմաթիվ հարցեր են անհանգստացնում, որոնց պատասխաններն Oragir.News-ը ստացել է Պետական եկամուտների կոմիտեից։

1․ 40 և 70 տոկոս փոխհատուցումն ինչպե՞ս է կազմակերպվելու։ Քաղաքացին վճարելու է 100 տոկոսը, հետո փոխհատուցում ստանա՞, թե՞ միանգամից վճարելու է գումարի 40 կամ 70 տոկոսը։

Քաղաքացինմիայն վճարում է այն չափը, որն իր հասանելիքն է։ Պետության փոխհատուցումը միանգամից կազմակերպվում է։

2․Ինչպե՞ս է կազմակերպվում մաքսազերծման գործընթացը, քաղաքացին պետք է գնա Վրաստան, պետհամարանիշը հանձնի, ժամանակավոր համարանիշ ստանա, նոր ՀՀ-ում կարողանա մաքսազերծե՞լ։ Եթե այո, ապա մինչև դեկտեմբերի 4-ի ժամկետն ինչպե՞ս է գործելու, ՊԵԿ-ը գործիքակազմ ունի՞ նույնականացնելու տրանսպորտային միջոցը, որը ՀՀ-ից դուրս է գալու վրացական համարնեը վերադարձնելու և ժամանակավոր պետհամարանիշ ստանալուց հետո վերադառնալու նպատակով՝ ինչպես օրենքն է թելադրում, թե՞ վրացական համարանիշով պետք է միանգամից ՀՀ-ում մաքսազերծվի։

Քաղաքացին գալիս է վրացական պետհամարանիշերով և վրացական հաշվառման վայրով, մաքսազերծում է իրականացվում, որից հետո իրեն տրամադրում են ժամանակավոր տրանզիտ համարներ, մաքսազերծումից հետո սահմանային անցակետն անցնում է վրացական պետհամարանիշերով, որտեղ 15-օրյա ժամկետում հաշվառումից հանում է, վերադառնում է Հայաստան և հայկական հաշվառում է անցնում։

3․ Շուրջ 10․000 ավտոմեքենա կա, իսկ աջակցության ծրագրից կարող են օգտվել մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծելու դեպքում։

Կա՞որևէ հաշվարկ մաքսատան թողունակության վերաբերյալ։ Արդյոք մաքսատունը կարո՞ղ է օրական շուրջ 1000 ավտոմեքենա մաքսազերծել։

Մաքսատան թողունակությունը բավարարում է, մինչև կեսգիշեր սպասարկում ենք մաքսատուն եկող քաղաքացիներին, իսկ նրանց թիվը տարբեր օրերի տարբեր է, օրեր են եղել՝ ընդհուպ 250։ Դրա վառ ապացույցն է նաև քաղաքացիների գոհունակությունը սպասարկման որակից։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր