Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:15 07-12-2023

Գյումրու կոլորիտը․ դարբինների 7-րդ սերնդի ներկայացուցիչը շարունակում է երկաթին կյանք տալ

38-ամյա Գարիկ Պապոյանը հիշում է՝ դպրոցական տարիներին մտավ դարբնոց ու մինչև օրս դուրս չի գալիս պապական արվեստանոցից։ Գյումրեցի դարբինը երկաթին կյանք ու շնչառություն է տալիս։ Ասում է` էլ ինչ պիտի դառնայի, որ այսքան իմը լիներ։

Գարիկ Պապոյանը հայտնի դարբինների գերդաստանի շարունակողն է, 7-րդ սերնդի ներկայացուցիչը: Oragir.News-ի հետ զրույցում դարբինն ասում է, որ իր գործում դժվարություններ չկան, բայց գյումրեցիների հետ մի քիչ բարդ է, որովհետև հասկանում են մշակույթից, բծախնդիր են։

Դարբնությունը մոռացության մատնված արհեստների շարքին է դասվում, դարբինների պակաս կա հանրապետությունում, բայց ոչ Գյումրիում:

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանին գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր